Թող գա նամակը, հասկանանք. Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 15°C
    62%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    33%
    29 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    39%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Թող գա նամակը, հասկանանք. Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Թող գա նամակը, հասկանանք. Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ցավում եմ, որ ապրիլի 24-ին հայ ժողովրդի և ռուս ժողովրդի բարեկամության մասին խոսելով՝ մեկ նախադասությունով Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ անդրադարձ չի կատարվում։ Իմ գործընկերը խոսում է գործընկերության, ժողովուրդների բարեկամության մասին, Ցեղասպաանության մասին նույնիսկ մեկ նախադասություն, նամակ չի գրում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարությանը՝ հարցում ուղարկելու ՀՀ ԱԺ՝ կապված ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հարցումը դեռևս չի ստացել. «Թող գա նամակը, հասկանանք՝ ինչ են գրել, ինչ չեն գրել»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանը ռուսատյաց ելույթներ է ունեցել, ԱԺ խոսնակն արձագանքեց. «Համաժողովի անվանումը եղել է «Ռուսաստանի անօրինական ներխուժումն Ուկրաինա»։ Ես «անօրինական» բառն իջեցրել եմ, որ հատուկ, հանկարծակի իրենց հույզերի հետ չխաղամ։ Բայց իմ ելույթի մեջ որևիցե բան չկա, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին, իրենց արած հայտարարություններին ու իրենց կողմից ստորագրված պայմանագրերին»։ 

Լրագրողի դիտարկմանը, թե Մատիենկոյին հետաքրքրում է այն, որ Ալեն Սիմոնյանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, ո՞ւմ անունից է նման սյուժեներ հնչեցնում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը չի՞ ճանաչում: Կա՞ նոր բան: Այդ ի՞նչ նոր բան եմ ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել: Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս: Թուրքիա՛ն չի ճանաչել: Բա ինչո՞ւ տիկին Մատվիենկոն Թուրքիայի նախագահին չի ասում՝ բա Ղրի՞մը: Ի դեպ, Թուրքիայի նախագահը, մշտապես ասելով դա՝ հատուկ ընդգծում է, որ Ղրիմն էլ չի ճանաչում։ Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ։

Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենք չեն մտածում, որ Հայաստանն անկախ պետություն է: Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ»,- ասաց Սիմոնյանը:

«Ես գրավոր հարցում կուղարկեի, թե ում անունից է նա խոսել»,- նախօրեին ասել է Մատվիենկոն։  ՌԴ պաշտոնյան ասել է՝ «Ես կցանկանայի հարց տալ, թե ում անունից է նա հնչեցրել այդ սցենարները, անկասկած՝ ոչ հայ ժողովրդի»։

Թեմայի այլ նորություններ