ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    79%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    74%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ռուսաստանի Դաշնությունը ցավում և ափսոսում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին «անհարկի» և հրապարակային քննադատություն:

Այս մասին հերթական ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ափսոսում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ:

Ընդ որում՝ ոչ միայն քննադատել, այլ դա անել անհիմն, չնայած այն բանին, որ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է բոլոր պարտավորությունների պահպանումը հանրապետության նկատմամբ՝ ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել 2021-2022 թվականներին Հայաստանի սահմանի ենթադրյալ խախտմանը։

Հիշեցնենք՝ պատասխանելով The Telegraph և The Critic լրատվամիջոցների հարցերին՝ ՀՀ վարչապետը օրերս նշել էր, որ երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, թե դրանք դելիմիտացված չեն:

Թեմայի այլ նորություններ