Եվրոպայի հայերի համագումարի հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    17 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 14°C
    49%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Եվրոպայի հայերի համագումարի հայտարարությունը

Եվրոպայի հայերի համագումարի հայտարարությունը

Կայսրությունները կործանվել եւ ժողովուրդները անհետացել են ոչ թե արտաքին թշնամու հարվածներից, այլ ներքին անհամաձայնություններից, ներքին խռովություններից եւ թշնամանքից:
 
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ ոգեկոչում ենք 1.5 միլիոն մեր նահատակների անմոռաց հիշատակը:
 
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ ոգեկոչում ենք 1.5 միլիոն մեր նահատակների հիշատակը եւ կոչ ենք անում, հանուն սրբացած նահատակների անմահ հիշատակի, միասնական ոգով պայքարելու անհերքելի ճշմարտությունը աշխարհով մեկ հաստատելու եւ բռնաբարված իրավունքներն ու արդարությունը վերականգնելու համար:
 
Կոչ ենք անում հանուն բյուրավոր նահատակների, հանուն մեր ազգի ու ժողովրդի հարատեւման, ներքին անհամաձայնություններն ու թշնամանքը մի կողմ թողած, ձեռք ձեռքի, շարունակենք պայքարել մինչեւ իրավունքների լիակատար վերականգնում:
 
Կոչ ենք անում հանուն անմահ նահատակների, հանուն հայրենիքի ազատության եւ պահպանման ճանապարհին զոհված մարտիկների՝ արտաքին նենգ թշնամու դեմ դուրս գալ մեկ ճակատով՝ միասնակամ, քանզի հաջողություններ գրանցելու եւ հաղթանակի հասնելու միակ ճանապարհը դա է:
 
Կայսրությունները կործանվել եւ ժողովուրդները անհետացել են ոչ թե արտաքին թշնամու հարվածներից, այլ ներքին անհամաձայնություններից, ներքին խռովություններից եւ թշնամանքից:
 
Արտաքին նենգ թշնամիները դարանակալ միշտ էլ սպասել են թե ինչպես ենք մենք մեզ ոչնչացնում:
 
Անմահ նահատակների ոգիները մեզ կտակում են, որ լինենք միասնակամ ու միասնական, դառնանք բռունցք, դառնանք մեկ ոգի, որպեսզի ապահովենք մեր հաղթանակը, մեր իրավունքը, եւ ժողովված մեկ տեղ, ազատ ու անկաշկանդ ապրելու մեր պետական ու պատմական հայրենիքում:
 
Հարկավոր է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակները տրամաբանական դատողությամբ քննարկելով՝ որդեգրել նպատակային հայեցակարգ, որպեսզի ապագան դառնա ավելի կռահելի եւ խոստմնալից:
 
Էրդողանական պանթուրանական հեռանկարներով տարված Թուրքիան եւ Ալիեւյան կլանը ձեռ ձեռքի տված, առաջին հերթին օգտվելով մեր անմիաբանությունից, կարողացան իրենց ցեղասպանական ծրագիրը իրագործել, նույնիկս ներկա դարում, մեր իսկ աչքերի առջեւ՝ գրավելով եւ էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելով ամբողջական Արցախն ու Արցախահայությանը:
 
Դարավոր թշնամին նույնիսկ այս դեպքում գտավ իր ծրագրերը իրագործելու համար դաշնակիցներ, իսկ մենք, ժողովրդի մի ստվար հատվածով, կամա, թե ակամա դարձանք ու դառնում ենք այս բոլորի ձեռքին բութ գործիք:
 
Կոչ ենք անում, առավել հաստատակամ, միջազգային հաստատություններից եւ հանրությունից պահանջել ոչ միայն դատապարտել ցեղասպանությունը, այլ եւ հորդորել եւ ստիպել Օսմանյան թուրքիայի ներկա տերերին, ճանաչելու անհերքելի ճշմարտությունը եւ առերեսվել իրենց պատմության հետ: Դժվար է պատկերացնել, որ այսօրվա Թուրքիայի
իշխանությունները հարցին մոտենան այնպես, ինչպես Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն պայքարը պիտի լինի շարունակական:
Էրդողաններն ու Ալիեւները կգան ու կերթան, իսկ մենք տեսանելի եւ անտես սլաքները հարկավոր է ուղղենք թուրքական ներկա ու գալիք իշխանությունների դեմ եւ պահանջել, որ նրանք հարցին մոտենան որպես քաղաքակիրթ աշխարհի մասնիկ, այլ ոչ թե ցեղասպանությունը ուրացող անմարդկային դիմագծով բռնապետություններ:
 
Աշխարհաքաղաքական ներկա պայմաններում հարկավոր է որդեգրել մեկ եւ միասնական ռազմավարություն, լինել ավելի լայնախոհ, ավելի հեռատես, զինվել տրամաբանությամբ եւ այդպիսով չեզոքացնել նաեւ մոտալուտ դարանակալ վտանգները:
Անընդունելի եւ դատապարտելի են նեքին թշնամանքի ամեն մի երեւույթ:
Ոգեկոչելով 1.5 միլիոն մեր նահատակների 109-րդ տարելիցը վստահ ենք միասնական ոգով կհասնենք մեր նպատակներին:
 
Եվրոպայի հայերի համագումար
23 ապրիլ 2024
Շվեդիա

Թեմայի այլ նորություններ