Ասում ենք կրիպտոարժույթ՝ կողքը կա՛մ թմրանյութ է, կա՛մ կաշառք, իսկ սովորական փողով այդ ամենը չի՞ արվում․ դաշտը պետք է կարգավորվի. Վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    1 կմ/ժ
  • Արցախ 13°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ասում ենք կրիպտոարժույթ՝ կողքը կա՛մ թմրանյութ է, կա՛մ կաշառք, իսկ սովորական փողով այդ ամենը չի՞ արվում․ դաշտը պետք է կարգավորվի. Վարչապետ

Ասում ենք կրիպտոարժույթ՝ կողքը կա՛մ թմրանյութ է, կա՛մ կաշառք, իսկ սովորական փողով այդ ամենը չի՞ արվում․ դաշտը պետք է կարգավորվի. Վարչապետ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեսադաշտում են գտնվում 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոարժույթների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբերհանցագործություններով, այլ նաեւ ավանդական այլ հանցագործություններով, որոնք կարող են կրիպտոակտիվի գործադրմամբ իրականացվել։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Խոսքս վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, փողերի լվացում, նաեւ հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու դեպքեր կան, որ, օրինակ, կա գրանցված անհատ ձեռնարկատեր, որն իր աշխատակիցների թիվը ունի ֆորմալ առումով X չափի, բայց օնլայն տիրույթում կարողանում է կրիպտոակտիվի գործադրմամբ վճարել տարբեր աշխատավարձեր եւ այդպիսով դուրս մնալ հարկային մարմինների տեսադաշտից»,- ասաց նա, նշելով, որ 2023-ին կրիպտոակտիվի օգտագործմամբ արձանագրվել է 249 հանցագործության դեպք։

«Երբ ասում ենք կրիպտոարժույթ՝ կողքը կա՛մ թմրանյութ է, կա՛մ կաշառք, կամ փողերի լվացում։ Իսկ սովորական փողով այդ ամենը չի՞ արվում, եւ կարծում եմ այստեղ մենք ուշանում ենք։ Պետք է ի վիճակի լինենք որոշումներ կայացնել»,- ասաց վարչապետը։

Նա հարց տվեց՝ մեկը հաշվել է՞, թե պետական բյուջեի ինչքան եկամուտ է թերհավաքագրում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով. «Ես այստեղ մեծ պրոբլեմ եմ տեսնում եւ ակնկալում եմ, որ Կառվարությունն ու ԿԲ-ն այս ուղղությամբ արվող աշխատանքները արագացնեն, ու մտավախություններն ամեն տեղ են»։

Թեմայի այլ նորություններ