Դանիական պատվիրակությունն այցելել է Գորիս՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    86%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    2 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    4 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Դանիական պատվիրակությունն այցելել է Գորիս՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար

Դանիական պատվիրակությունն այցելել է Գորիս՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար

Ժողովրդավարության ուժերի տեղակայման դանիական կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիս և միացել ԵՄ առաքելության պարեկային խմբին՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար, հաղորդում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը։

«Շնորհակալություն Դանիային ԵՄ առաքելությանը շարունակական աջակցության համար», - գրված է առաքելության X-ի էջում։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Ապրիլի կեսերին Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն արդեն Հայաստանում է։

Բաքուն բազմիցս քննադատել է առաքելությունը՝ նշելով, թե «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:

Թեմայի այլ նորություններ