Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. նախագահը՝ Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    17 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. նախագահը՝ Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ բարձր գնահատելով Մուհամմադ Ակրամ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակության այցը՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրին զորավիգ կանգնելու և աջակցելու համար:

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների ժողովուրդների դարավոր ավանդական, բարեկամական հարաբերությունները, և կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը։

«Այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին, չկանխվեց և հետագայում գնահատական չստացավ, ինչը, ցավոք սրտի, պատճառ դարձավ աշխարհի շատ երկրներում նմանատիպ իրադարձությունների կրկնությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սիրիայի ժողովրդին, կառավարությանը, իշխանություններին, որոնք այդ դժվարին օրերին մեր հայրենակիցներին, օգնել և աջակցել են ու ամենակարևորը՝ հյուրընկալել են նրանց, կիսվել են այն ամենով, ինչ ունեցել են: Մենք չենք մոռացել և չենք կարող մոռանալ այդ ամենը: Դա, իհարկե, պայմանավորված է մեր դարավոր հարաբերություններով, որոնք մեծ փորձություններ են անցել, բայց այդ փորձությունների ընթացքում մեր հարաբերություններն ավելի են ամրապնդվել: Դրա ապացույցն է նաև մեր երկու երկրների համար այս դժվարին ժամանակներում նորից իրար զորավիգ լինելը, իրար հետ լինենը, աջակցելը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Պարոն նախագահ, մեծապես շնորհակալ ենք Ձեզ ջերմ խոսքերի համար: Մեր տածած զգացումների և կարեկցական էմոցիաների մասին շատերը գիտեն: Այն ազգերը, որոնք անցնում են միևնույն փորձությունների միջով սովորաբար ունենում են նույն զգացումները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր ուղղություններով երկու պետությունների միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանի և Սիրիայի փոխգործակցության ամրապնդման համատեքստում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև սիրիահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու ժողովուրդների և պետությունների բարեկամության ու համագործակցության խորացման գործում:

Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և հարևան երկրներում առկա զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ:

Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների շրջանակում լուծելու և կայուն ու հարատև խաղաղության հասնելու կարևորությունը:

Թեմայի այլ նորություններ