«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    29%
    15 կմ/ժ
  • Լոռի 22°C
    58%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    10 կմ/ժ
  • Արարատ 29°C
    21%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    49%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Առաջին կեսի մեկնարկային րոպեներին Հայաստանի չեմպիոնն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: «Ցելյե»-ն էլ շեշտը դնում էր հակագրոհների վրա: Երկու ակումբներն այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

 

Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ն շարունակում էր տիրել նախաձեռնությանը, բայց գրոհների եզրափակումն անարդյունք էր: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն:

«Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվա արդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: «Արարատ-Արմենիա»-«Ցոլյե»` 1:0:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում հոկտեմբերի 1-ին կխաղա Սերբիան ներկայացնող «Ցրվենա Զվեզդա»-ի հետ Երևանում:

Թեմայի այլ նորություններ