Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Միրզոյանն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար և նշել, որ Հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար:

ՀՀ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել անդամակցությունից ի վեր ԵԽ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդման ուղղություններով:

Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2021 թ. ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում: 

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:

Թեմայի այլ նորություններ