Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Վարուժան Ներսեսյանը ՄԹ նախարարին է ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այսօր հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես` ադրբեջանական զինված ուժերի` Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակվող սադրանքները, նրանց ահաբեկելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու անդադար փորձերը, հրադադարի խախտման դեպքերը և դրանց հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ ՄԹ և միջազգային հանրության կողմից հրատապ քայլերի իրականացման, ինչպես նաև հավասարակշռված և հասցեագրված մոտեցման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ փոխգործակցության մի շարք ուղղություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Դեսպանն անդրադարձել է նաև Միացյալ Թագավորության՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությանը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանում լուրջ աշխատանք է կատարվել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը հարստացնելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ