Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի խոսնակի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի խոսնակի հետ

Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի խոսնակի հետ

Ապրիլի 20-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարան, հանդիպել Համայնքների պալատի խոսնակ Սըր Լինդսի Հոյլի հետ՝ տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական միջխորհրդարանական հարաբերություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Դեսպան Ներսեսյանը հիշատակել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական համակուսակցական խմբի վերջերս Երևան կատարած այցը՝ պատգամավոր Թիմ Լոթընի գլխավորությամբ՝ հավելելով, որ այցը հաջողված էր ոչ միայն հայ-բրիտանական բարեկամական կապերի վերահաստատման, այլև միջխորհրդարանական երկխոսության խորացման և ընդլայնման համար»,- նշված է դեսպանատան Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Հանդիպմանը ՀՀ դեսպանը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացիկ առաջնահերթությունների մասին: Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանի մեկնաբանությունները և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:

Թեմայի այլ նորություններ