Եվրահանրաքվեն թակում է Հայաստանի դուռը, կամ երբ են ասելու прощай немытая Россия
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    14%
    13 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    30 կմ/ժ
  • Լոռի 18°C
    76%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    23%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    71%
    8 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    14%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    79%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    14%
    13 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    50%
    16 կմ/ժ
  • Արցախ 19°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.44893
  • Դոլար = 388.163

Եվրահանրաքվեն թակում է Հայաստանի դուռը, կամ երբ են ասելու прощай немытая Россия

Եվրահանրաքվեն թակում է Հայաստանի դուռը, կամ երբ են ասելու прощай немытая Россия

Դատելով վերջին օրերի առանց չափազանցման կարևորագույն իրադարձությունների հաջորդականությունից, մասնավորապես այն, որ Երևանն ու Փարիզն ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը և ձեռք են բերել հաուբիցների շուրջ պայմանավորվածություններ, դա խոսում է այն մասին, որ ժամանակի ընթացքում Երևանին ինչու ոչ, կհաջողվի շատ ավելին ստանալ ոչ միայն Ֆրանսիայից, այլև մյուս արևմտյան երկրներից։ Հատկապես կարևոր է նշել, որ տեղի են ունենում բառացիորեն պատմական իրադարձություններ։ Դրա վառ օրինակը Պաղեստինի անկախության ճանաչումն է։

Ինչ է նշանակում, երբ ասում ենք, որ Հայաստանը ճանաչել Է պաղեստինյան պետությունը և դա բոլոր մահմեդական պետություններից, անգամ Թուրքիայից և Ադրբեջանից շատ ավելի շուտ։ Թող չնչի չափազանցությէւն, բայց Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը պատմական իրադարձություն է։ Մի կողմ թողնենք, դրա հետևանքները կլինեն լավ, թե վատ, այստեղ հարցն այն է, որ մենք ականատեսն ենք պատմական իրադարձությունների։ Լինենք անկեղծ, ընդհանրապես, գոնե այս պահի դրությամբ, կարևոր չէ, թե ինչով էր առաջնորդվում Հայաստանի կառավարությունը, որովհետև որոշումն ինքնին ճիշտ է, հենց միայն գոնե այն պատճառով, որ Իսրայելի ժողովրդի մի մասը երբեք հավանություն չի տվել Հայաստանի նկատմամբ Իսրայելի վերաբերմունքին, բայց ամեն դեպքում եկեք վերադառնանք Հայաստան, ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու տարածաշրջանում ընթացող իրադարձությունները։

Այստեղ կարևոր է հասկանալ, որ Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացումը և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրությունն իրականում փոխկապակցված գործընթացներ են։ Եթե գումարենք այն իրողությունը, որ պաշտոնական Երևանն ունի շատ ջերմ հարաբերություններ Հունաստանի, Կիպրոսի և Հնդկաստանի հետ, կարծես թե ուրվագծվում են նոր հնարավորություններ։ Մինչ փակագծեր բացելը ֆիքսենք, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման բոլորովին վերջերս հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին։ Հիշեցնենք` Վերման առաջին անգամ է այցելել Հայաստան, նրան արդեն ընդունել են Վահագն Խաչատուրյանը, Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը, ավելին, եթե լինենք հակիրճ, զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում, մանրամասնենք, թե ինչու ենք մենք առանձնահատուկ հիշատակում այդ իրադարձությունը։ Դատելով վերջին զարգացումներից ամենևին էլ չի կարելի բացառել, որ կարող է ստացվել այնպես, որ Հայաստանը ինչ-որ պահի ունենա ռազմական և տնտեսական համաձայնագրեր ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների, ինչպես նաև ԱՄՆ հետ, միևնույն ժամանակ չլինելով ԵՄ և ՆԱՏՕ անդամ։ Բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ իր հերթին։

Ինչպես գիտեք, Հայաստանի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ հանրաքվեի հարցը միս ու արյուն ստացավ, ազգային ժողովում այդ մասով քննարկումներ եղան, հակտանշական է, որ գրեթե նույն օրը գործնթացներ են նաև հակադիր քաղաքական բևեռում։ Մասնավորապես ի դեմս Լավրովի և ՀԱՊԿ քարտուղարության, որոնց թղթապանակներում օրեցօր ավելանում են Կրեմլյան նոր ահուսարսափները։ Խոսքն այն մասին է, որ եթե Հայաստանը լուծի ՀԱՊԿ հարցերը, նրանք վախենում են, որ ինչ-որ պահի Հայաստանը կլուծի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ հարցերը, իսկ ինչ ամենատհաճն է Կրեմլի համար, այդ ամենը շատ մեղմ է ասված։ Այն, որ եթե Հայաստանը հստակեցնի ՀԱՊԿ մասով իր դիրքորոշումը, հաջորդը լինելու են ԱՊՀ-ն ու ԵԱՏՄ-ն, դրա մասին է խոսում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկելուց հրաժարվելը։

Թող չափազանցություն և ճոռոմախոսություն չհնչի, բայց կարծես թե Կրեմլում վախենում են համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերից։ Սրանք պարզապես խոսքեր չեն, ավելին, նման ձևակերպում մենք չենք տալիս, դա ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Ավելի կոնկրետ և հստակ մեջբերենք նրա խոսքն ամբողջությամբ՝ կայացավ ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում, միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունության ու անվտանգության առաջմղմանը, սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան: Մեջբերման ավարտը։ 

Դրան հաջորդեց Կրեմլյան արձագանքը` Մոսկվան հայտնեց, որ Հայաստանը որևէ ազդանշան չի տվել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Բայց մի րոպե, առնվազն հրապայնականորեն այդ մասին ոչ մի խոսք չի եղել։ Անցնենք առաջ, իր մասին է հիշեցրել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրենը և պատասխանել է այն հարցին, թե արդյոք պետք է սպասել Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելուն։ Պատասխանը եղել է մեղմ ասած հետաքրիր։ Ըստ նրա` դեռ վաղ է խոսել նման հեռանկարների մասին։ Ինչպես հասկանում եք, առանց ծուխ կրակ չի լինում և ամեն ինչ դեռ առջևում է, որովհետև, ինչպես արդեն գիտենք, Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և չի թաքցնում, որ դրան ինչ-որ պահի կհաջորդի այդ ռազմական դաշինքից դուրս գալը։ Փորձագետները նաև կարծում են, որ դրան արդեն կհետևի Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, ելքը ԵԱՏՄ-ից և ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ձեռքբերումը։ Այդ կարծիքները օդից չեն վերցված։ Այն հանգամանքը, որ Երևանում ընթանում են արդեն երկրորդ խորհրդարանական լսումները՝ նվիրված Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելուն, ավելին, այս անգամ արդեն այդ հարցով հանրաքվեի անցկացմանը, դա շատ բանի մասին է խոսում։ Առանձնահատուկ նշենք, որ Հայաստանն այդպես էլ չմասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի արդյունքներով պետք ստորագրեին ինչ-որ փաստաթղթեր։ Այն հանգամանքը, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ, ավելին, նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, դա հույսեր է ներշնչում, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան թվում է։ 

Ինչ վերաբերվում ԵՄ անդամ դառնալու հանրաքվեին, ապա հանուն արդարության ֆիքսենք, որ դժվար թե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից, քանի դեռ չի նվազեցնել իր տնտեսական և ինչու ոչ ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից, Բելառուսից և ԵԱՏՄ-ի մյուս անդամներից։ Կարծում ենք, որ ԵՄ անդամ դառնալուց առաջ ամեն դեպքում կսպասեն հավաքական Արևմուտքի հստակ ռազմաքաղաքական և տնտեսական աջակցությունը։ Այս տեսակետը օդից չէ վերցված։ Այդ դիրքորոոշումն ունի ամերիկյան հեղինակավոր մասնավոր հետախուզական և վերլուծական Stratfor ընկերությունը, այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ այդ տեսակետին արժե առնվազն ուշադրություն դարձնել։ 

Հայաստանի նկատմամբ հավաքական արևմուտքի աննախադեպ ուշադրությունն այնքան ապշեցուցիչ է, որ նույնիսկ Մոսկվայում հանկարծ անտեղի ասացին, որ դեռ վաղ է խոսել Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի հայտնվելու մասին։ Դրան գումարենք Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները, որի արձագանքներն արդեն կլսենք շատ շուտով։ Դրան գումարենք Բելառուսին ուղղված ապտակը` հանդիպումը ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայաի հետ։ Ի՞նչ ենք մենք տեսնում՝ Արևմուտքը, Վրաստանի դեպի Կրեմլ ժողովրդի լեզվով ասած լոնքերի ֆոնին, արագացնում է համագործակցության խորացումն ու ամրապնդումը Հայաստանի հետ։ Դա կարծես արդեն ոչ թե սառը, այլ սառցե ցնցուղ է Կրեմլի համար, որտեղ ձեռքերը ծալած հաստատ չեն մնա։ Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Կրեմլի և Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ու Կրեմլն ամեն ինչ անելու են վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Այս տեսակետը մենք չէ որ առաջ ենք քաշում, նման մտահոգությամբ հանդես է եկել Հայաստանի ԱԳՆ-ն։

Թեմայի այլ նորություններ