Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    80%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    78%
    5 կմ/ժ
  • Արարատ 30°C
    26%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    71%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    82%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    50%
    16 կմ/ժ
  • Արցախ 19°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.44893
  • Դոլար = 388.163

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխոնովսկայան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«Ինձ համար մեծ պատիվ էր Վիլնյուսում հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատուն դիրքորոշման համար և հույս եմ հայտնել, որ Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,- գրել է Տիխանովսկայան:

Ըստ Տիխանովսկայայի պաշտոնական կայքի՝ երկխոսության ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսում, Հայաստանում և տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև կառավարության, խորհրդարանի և հայ հասարակության հետ ժողովրդավարական ուժերի համագործակցությունը։ Տիխանովսկայան և Միրզայանը խոսել են Հայաստանում բելառուսների և բելառուս կանանց վիճակի մասին, մասնավորապես՝ Բելառուսի քաղաքացիների կողմից ռեժիմի (խմբ․- բելառուսական կառավարության) պահանջները չկատարելու մասին։ Հանդիպման ավարտին Տիխանովսկայան հույս է հայտնել Հայաստանի և Բելառուսի դեմոկրատական ​​ուժերի միջև սերտ համագործակցության շարունակման համար։ Տիխանովսկայան ընդգծել է. Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական, եվրոպական ապագայի։

Թեմայի այլ նորություններ