Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործում. ԱՄՆ կոնգրեսական
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործում. ԱՄՆ կոնգրեսական

Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործում. ԱՄՆ կոնգրեսական

Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության իրականացման գործում։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդտարելիցի առնչությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ տեսաուղերձում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին՝ այսօր Ֆրեզնոյում մենք բարձրացրել ենք հայկական դրոշը՝ ոգեկոչելու կորսված կյանքերը, նահատակներին ու նրանց ընտանիքներին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Մենք երբեք չպետք է մոռանանք այն»,- նշեց Կոստան։

Նա ընդգծեց, որ ինչպես Ֆրեզնոյի, այնպես էլ ողջ աշխարհի հայերի համար ապրիլի 24-ը չափազանց կարևոր օր է։

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք բոլոր պատասխանատուներին։ Թուրքիան ինչ-որ կետում պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործում»,- ասաց կոնգրեսականը։

Նա գոհունակությամբ փաստեց, որ Կոնգրեսը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նախորդ տարի Ջո Բայդենն առաջին անգամ որպես ԱՄՆ գործող նախագահ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Այդուհանդերձ, Կոստան նշեց, որ անելիքները դեռևս շատ են։ «Մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրել Հայաստանին, սատարել ենք Արցախի ականազերծման հարցում, սակայն դեռևս այնքան շատ անելիք կա։ Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու հայ ժողովրդին, պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին և հիշեցնելու ողջ աշխարհին, որ անկախ նրանից թե դա մոտ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունն էր, թե վերջին տարիներին Ադրբեջանը, մարդկության դեմ գործված անմարդկայնությունը չպետք է հանդուրժվի։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք մեղավորներին։ Այդ պատճառով այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և երբեք այն չենք մոռանա»,- եզրափակեց ԱՄՆ կոնգրեսականը։

Թեմայի այլ նորություններ