«Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում սպանության փորձի դեպքի առթիվ քրգործով երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

«Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում սպանության փորձի դեպքի առթիվ քրգործով երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

«Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում սպանության փորձի դեպքի առթիվ քրգործով երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի «Թոխմախ» գերեզմանատան ավտոկայանատեղիում տեղի ունեցած՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, եղբոր և նրա ընկերուհու հասցեին «Ինստագրամ» սոցիալական ցանցի համապատասխան էջից վիրավորական գրառումներ կատարելու համար 27-ամյա երիտասարդին և նրա ընկերներին պատժելու շուրջ նախնական համաձայնության գալով 31-ամյա համաքաղաքացու և մի խումբ անձանց հետ, 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:00-14:40-ի սահմաններում, հիշյալ գերեզմանատան ավտո­կայանատեղիում, ապօրինի ձեռք բերված և պահած «AK-47» տեսակի հրազենով կրակոցներ է արձակել Mercedes G և Mercedes GLE մակնիշի ավտոմեքենաների մեջ գտնվող՝ վերոնշյալ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ իրական վտանգ ստեղծելով այնտեղ հավաքված այլ անձանց կյանքի համար:

Միևնույն ժամանակ 37-ամյա տղամարդն իր հանցակիցներին հրահանգել է ամեն կերպ կասեցնել վերոնշյալ ավտոմեքենաների ընթացքը: Վերջիններս կրակոցներ են արձակել Mercedes GLE մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով այն: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը, 27-ամյա երիտասարդի և նրա ընկերների փախուստը դեպքի վայրից կանխելու նպատակով, իր կողմից վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ բախվել է Mercedes GLE մակնիշի ավտոմեքենային, սակայն ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ 27-ամյա երիտասարդին և նրա ընկերներին հաջողվել է հեռանալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Թեմայի այլ նորություններ