Շուրջ 21 տարի պաշտոնավորելուց հետո Արմեն Դարբինյանը հեռանում է հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Շուրջ 21 տարի պաշտոնավորելուց հետո Արմեն Դարբինյանը հեռանում է հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից

Շուրջ 21 տարի պաշտոնավորելուց հետո Արմեն Դարբինյանը հեռանում է հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացել է, որ չի ստացել համալսարանի համահիմնադիրների աջակցությունը ռեկտորի պաշտոնում նորից վերընտրվելու համար և թողնում է այն: Դարբինյանի՝ որպես ռեկտոր պաշտոնավարելու ժամկետը լրանում է մայիսի 14-ին։ 

Նրա գրառումը՝ ստորև.

«Աջակցություն երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ: Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին, չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:

Ինձ մնում է Շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ համալսարան ճանաչված հաստատություն: Ուրախ, Հպարտ և Շնորհակալ եմ  բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը:

Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել:

Իսկ ի՞նչ եմ մտադիր անելու ես: Չեմ բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը՝ նույն արժեքների՝ Սիրո, Ազատության, Արդարության, Արժանապատվության, Համերաշխության, Իմացության և Անձնային աճի տիրույթում: Սա, իհարկե, կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, և այս իմաստով ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար:

Եղել և մնում եմ Հայի, Հասարակության և Պետության Սուվերենության և՛ զինվորը, և՛ հրամանատարը:

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ!!!»:

Թեմայի այլ նորություններ