Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել է «Տաթև» ազգային պարկի ստեղծման գաղափարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել է «Տաթև» ազգային պարկի ստեղծման գաղափարը

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել է «Տաթև» ազգային պարկի ստեղծման գաղափարը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին (World Wide Fund for Nature Armenian branch)։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Շրջակա միջավայրի նախարարություն և WWF-Հայաստան համագործակցությունը տարիների պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։

Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նախարարին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված աշխատանքները։

WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը։ Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների համակարգի զարգացումն ու հզորացումը, որի շրջանակում WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում պահպանվող տարածքներին։

Հանդիպման ընթացքում քննարվել են Շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել  «Տաթև» ազգային պարկի ստեղծման գաղափարին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կարևոր առաքելության մեջ գործուն աջակցության համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի առանձին բաղադրիչների շուրջ առավել մանրամասն աշխատանքային քննարկումներ կազմակերպել արդեն ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ։

Կշարունակվեն երկուստեք ջանքեր գործադրվել և ակտիվ աշխատանքներ տարվել՝ համագործակցության առկա մակարդակն ավելի բարձր նշաձողի հասցնելու համար։

Թեմայի այլ նորություններ