Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով են սկսվում. Արեգ Քոչինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով են սկսվում. Արեգ Քոչինյան

Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով են սկսվում. Արեգ Քոչինյան

«Հայաստանի համար նախընտրելի է վաշինգտոնյան թրեքը, իսկ Ադրբեջանի համար՝ բրյուսելյան: Ես կարծում եմ՝ Հայաստանի կողմից ինչ-որ չափով զիջում է բրյուսելյան բանակցությունների շարունակությանը մասնակցելը, թեպետ, այն ոչ թե զիջում է, այլ՝ փոխզիջում»,-Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

Նա տեղեկացրեց, որ բրյուսելյան  հանդիպման մասին տեղեկություն տարածած կենտրոնը հայտնել է, որ լինելու է նաև Մոլդովայում հանդիպում Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ:

«Եթե Արդբեջանի համար ավելի նախընտրելի միջնորդ է Շառլ Միշելը, Հայաստանի համար՝ Մակրոնը, ապա մենք ուենք կողմերին բավարարող հանդիպումներ առաջիկայում»,-ասաց քաղաքագետը:

Նա հայտնեց, որ Հայաստանի համար կարևոր պետք է լինի այն, որ ԱՄՆ-ն աննախադեպ մասնակցություն ունի բանակցային գործընթացում:

Հայտնելով, որ վաշինգտոնյան 4-օրյա հանդիպմանը որոշակի արդյունքներ ընկալելը միամտություն կլիներ, Արեգ Քոչինյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը ցականում է որոշակի էներգիա հաղորդել ԱՄՆ-ի և ԵՄ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացներին:

«Բանակցությունների արդյունքում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի երկարաժամկետ հաջողության  համար հրամայական է  միջազգային երաշխիքները, մասնավորապես կոնկրետ պետության կողմից տրվող երաշխիքները»,-հայտնեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ վաշինգտոնյան բանակցություններում շոշափելի արդյուքն չի ապահովվել ադրբեջանական առավելապաշտական մոտեցման պատճառով, որը դրսևորվում է Արցախի կարգավիճակի հարցում:

Ադրբեջանը հայտնում է, որ այն իր ներքին գործն է, իսկ միջազգային կենտրոնները, ըստ Քոչինյանի, գտնում են, որ այդպես չէ:

«Ռուսաստանի շահերից չի բխում արցախյան հարցի կարգավորումը և, որպես դրա հետևանք, հայ-թուրքական կարգավորումը՝ մի պարզ պատճառով, որ այն էականորեն նվազեցնելու է մեր տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանում  Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ Հայաստանի տեսանկյունից հայկական պետականությունը երկարաժամկետ կտրվածքով խիստ կասկածելի ապագա ունի, եթե չեն կարգավորվում հայ-ադրբեջանական և հայ թուրքական հարաբերությունները: Երկրորդ՝ աճելու է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հայտնեց բանախոսը և հավելեց Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով սկսվում են և  հայաստանի վերջնական ուծացմամբ ավարտվում են»,-հայտարարեց Քոչինյանը:

Թեմայի այլ նորություններ