ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Վիտալի Միլոնովին հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Վիտալի Միլոնովին հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Վիտալի Միլոնովին հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովի հետ։

Հանդիպմանը Վ․Հարությունյանը հանձնել է Վ․Միլոնովին («Եդինայա Ռոսիա» խմբակցություն) ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալն ու շնորհակալագիրը արցախցի մանուկների համար 2021թ․ դեկտեմբերին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված սոցիալական ու հումանիտար ուղղվածությամբ ակցիայի անցկացման համար։  

Հանձնման արարողությանը հաջորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և ՌԴ Պետդումայի պատգամավորի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական կապերի ամրապանդմանն ու հետագա զարգացմանն ուղղված հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցեր։

Թեմայի այլ նորություններ