Քննարկվել են Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Քննարկվել են Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորությունները

Քննարկվել են Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանը զբոսաշրջային տեսանկյունից ավելի աշխույժ և գրավիչ դարձնելու հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և կոմիտեի մարքեթինգի խորհրդական Ֆլորա Աթոյանը:

Մասնավորապես, կողմերն անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական միասնական տաղավարի տեղադրմանը, Երևանում տեղի ունեցող մշակութային միջոցառումների խթանման շուրջ գործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից Մանկական երկաթուղի տանող թունելն առավել գրավիչ, նպատակային դարձնելու հնարավորություններին»,- հայտնում են քաղաքապետարանից:

Թեմայի այլ նորություններ