Պարը չի ճանաչում քաղաքական, մշակութային որևէ սահման. Վահրամ Դումանյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Պարը չի ճանաչում քաղաքական, մշակութային որևէ սահման. Վահրամ Դումանյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին

Պարը չի ճանաչում քաղաքական, մշակութային որևէ սահման. Վահրամ Դումանյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին

Վահրամ Դումանյանը շնորհավորել է պարարվեստի ոլորտի աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ, որտեղ մասնավորապես նշել է.
 
«Պարարվեստի՛ սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
 
Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:  
 
Պարը, ի վերջո, մշակութային հաղորդակցման լեզու է, և այս տոնը կոչված է միավորելու բոլոր ուղղությունների պարերը՝ որպես արվեստի միասնական ձև, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման:
 
Պարը ոչ միայն արվեստի գեղեցիկ արտացոլում է, մարմնի լեզու, այլև ազգային պատմության, կենսակերպի ու ավանդույթների, իղձերի ու նվաճումների յուրօրինակ արտացոլում: Ի պատիվ պարարվեստի մեր երախտավորների՝ աշխարհը հաղորդակից է դառնում մեր պարային մշակույթի թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից դրսևորումներին, բացահայտում մեզ նաև այս տիրույթում: Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը մի շարք ծրագրերով մշտապես աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:
 
Պարարվեստի բոլոր գործիչներին մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր և լեփ-լեցուն դահլիճներ»:
 

Օրը խորհրդին համապատասխան են սկսել երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 

Ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում երևում է՝ ինչպես են ինստիտուտի ուսանողուհիները շուրջպար բռնել հայկական երաժշտության հնչյունների ներքո:

Տեսանյութին կից՝ Արզումանյանը կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր Պարի միջազգային օրն է. Մեր ինսիտուտում օրն այսպես սկսվեց»:

Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- նշել է նախարարը և կարևորել պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Ելենա Պավլիդին (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձավար), Նարեկ Հարությունյանը (Հայաստանի պարի պետական անսամբլի պարող), Փայլակ Սարգսյանը (Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, բալետմայստեր) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:

Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, ոլորտի առաջնահերթությունը կարևորելու և գնահատանքի համար:

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների:

Շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար:

«Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված է ազգային ավանդույթների, ծեսերի և մեր պայքարի հետ»,-նշել է քաղաքապետը:

Պարի միջազգային օրվա առթիվ պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և բարձր վարպետության համար` «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը և «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի պարուսույց Ելենա Պավլիդինը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի օգնական, բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ու «Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ի պարող Գոռ Գալուստյանն էլ արժանացել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալի: Պարարվեստի մի շարք գործիչներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Թեմայի այլ նորություններ