Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի առաջնության մասնակից հայ բռնցքամարտիկներին շնորհակալություն է հայտնել մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի առաջնության մասնակից հայ բռնցքամարտիկներին շնորհակալություն է հայտնել մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին:

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվել է վրացի մրցակցին և արժանացել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

Հայաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել նաև Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների մենամարտերից` կից գրելով.

«Ընտանիքով այցելել էինք Մարզահամերգային համալիր՝ հետևելու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին:

Շնորհավորում եմ Երևանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի կազմում չեմպիոն հռչակված Հովհաննես Բաչկովին, արծաթե մեդալակիրներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանին, Արթուր Բազեյանին և բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար»:

Թեմայի այլ նորություններ