Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 28-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանս Կլյուգեն ներկայացնում է մի կազմակերպություն, որը հատկապես Covid-19 համավարակի ընթացքում շատ ճանաչելի դարձավ: Նախագահի խոսքով՝ համավարակը փորձություն էր, որն ԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմանում կարողացավ կառավարել:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանը հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել և ձեռքբերումներ ունի:

Հանս Կլյուգեն ողջունել է Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկամյա` 2022-2023թթ․ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել այսօր և ընդգրկում է առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն ապագայում ևս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանին:

Թեմայի այլ նորություններ