Մինչ այժմ 48 երկրներում հաստատվել է կապիկի ծաղկի ավելի քան 3200 դեպք․ ԱՀԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Մինչ այժմ 48 երկրներում հաստատվել է կապիկի ծաղկի ավելի քան 3200 դեպք․ ԱՀԿ

Մինչ այժմ 48 երկրներում հաստատվել է կապիկի ծաղկի ավելի քան 3200 դեպք․ ԱՀԿ

2022 թվականի սկզբից աշխարհի 48 երկրներում հայտնաբերվել է կապիկի վարակի ավելի քան 3,2 հազար հաստատված դեպք։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա խոսել է այն մասին, թե արդյոք կապիկի ջրծաղիկի ներկայիս բռնկումը հանդիսանում է միջազգային անհանգստության հանրային առողջության արտակարգ իրավիճակ:

«Ընդամենը վեց շաբաթ առաջ ԱՀԿ-ն ծանուցում ստացավ կապիկների ջրծաղիկի երեք դեպքերի մասին այն մարդկանց շրջանում, ովքեր չեն ճանապարհորդել Մեծ Բրիտանիայից դուրս: Այդ ժամանակվանից ԱՀԿ-ն 48 երկրներից, այդ թվում՝ Նիգերիայից, ստացել է հաղորդումներ կապիկների ջրծաղիկի ավելի քան 3200 հաստատված դեպքերի և մեկ մահվան մասին»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով՝ վիրուսի մարդուց մարդ փոխանցման մասշտաբները «հավանաբար թերագնահատված են»։ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ այս տարվա սկզբից Աֆրիկայից գրանցվել է կապիկների վարակի գրեթե 1,5 հազար չհաստատված դեպք և մոտ 70 մահ։ Խոսքը հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության մասին է։

Թեմայի այլ նորություններ