Միջբուհական կապերի ձևավորման հնարավորությունը Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունումում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Միջբուհական կապերի ձևավորման հնարավորությունը Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունումում

Միջբուհական կապերի ձևավորման հնարավորությունը Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունումում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Դաննենբերգ Կաստելյանոսին (նստավայրը՝ ք.Մոսկվա):

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում համագործակցության հնարավորությունները և իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն առնչվող հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում էական շեշտադրում է արվում բուհերի միջազգայնացմանը, հայաստանյան կրթական ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների ներգրավման միջոցով։ Հանս Դաննենբերգ Կաստելյանոսը կարևորել է հայկական բուհերում իրենց ուսանողների՝ կրթություն ստանալու հնարավոր հեռանկարները: Երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն կարող է իրականացվել միջբուհական կապերի ձևավորման միջոցով՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկելու միջգերատեսչական մակարդակով համագործակցությունն ամրագրող փաստաթղթի ստորագրման առաջարկը։

Նորանշանակ դեսպանը կարևորել է փոխգործակցության սկիզբը արդեն իսկ կայացած փորձառությունների հիմքով սկսելու հանգամանքը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր, ուղենշվել համագործակցության ձևավորման առանձին ուղղություններ։

Նշենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հանս Դաննենբերգ Կաստելյանոսը իր հավատարմագրերն է հանձնելու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Թեմայի այլ նորություններ