Մայրաքաղաքի մի քանի հասցեներում հուշատախտակներ կփակցվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Մայրաքաղաքի մի քանի հասցեներում հուշատախտակներ կփակցվեն

Մայրաքաղաքի մի քանի հասցեներում հուշատախտակներ կփակցվեն

Երևանի քաղաքապետարանում գումարված ավագանու նիստի ընթացքում որոշման նախագիծը հավանության արժանացավ: ճարտարագետ-երկրաբան, երկրաբանահանքագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Կոնստանտին Պաֆենհոլցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Տիգրան Մեծի պողոտա, հ.32 հասցեում:

 Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, պատմաբան, հրապարակախոս, թարգմանիչ Գարեգին Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը` Աբովյան փողոց հ.20 հասցեում կտեղադրվի, իսկ հայ մեքենագետ, ՀԽՍՀ-ում գյուղատնտեսության մեքենայացման հիմնադիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Սմբատ Սահակյանի և նրա որդու՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Սահակյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը որոշվեց փակցնել Պուշկինի փողոց հ.33 հասցեում:

Թեմայի այլ նորություններ