Լոնդոնում միջոցառումներ են անցկացվել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Լոնդոնում միջոցառումներ են անցկացվել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված

Լոնդոնում միջոցառումներ են անցկացվել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված

Մայիսի 29-ին Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 104-րդ տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ տեղի ունեցան Լոնդոնում՝ ՄԹ-ում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական Եկեղեցու թեմի և ՄԹ հայ համայնքի խորհրդի բարձր հովանու ներքո, հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից։

Բրոմփթոնի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցվեց ՄԹ-ում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպան գեներալ Ջեյմս Բագրատունու հիշատակին, ինչին հաջորդեց Սուրբ Եղիչե եկեղեցում Հայաստանի Հանրապետության համար հատուկ աղոթքն ու ծաղկեպսակի զետեղման արարողությունը Սուրբ Եղիչե եկեղեցու բակում գտնվող խաչքարին՝ ի հիշատակ 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրների և Սարդարապատի հերոսամարտի հերոսների։

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում կարևորեց մայիսյան հերոսամարտերն ու հայոց պետականության վերականգնումը, որով հիմք դրվեց ներկայիս Հայաստանի Հանրապետության ձևավորմանը։

Թեմայի այլ նորություններ