Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են

Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են

Հայաստանի խճուղային  հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում  Էջմիածին-Ակնալիճ  14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է:

Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը (երիտասարդներ):

«2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասաց Գյոզալյանը:

Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին:  

Թեմայի այլ նորություններ