Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի

Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին  և զարգացման հեռանկարներին:
 
 

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, մատնանշելով երկու երկրների պատմական հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը, ընդգծել է. «Երկու երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերություններում կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է»: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Շամխանին ընդգծել է, որ հարևանների հետ համագործակցության զարգացումը Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն է: Նա ընդգծել է. «Իրանը բոլոր կողմերին խստորեն հորդորում է, որ տարածաշրջանային մարտահրավերները հնարավոր է լուծել բարիդրացիությամբ և խաղաղ միջոցներով՝ համատեղ ջանքերով»։ Շամխանին, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին և երկկողմ առևտուրը 3 միլիարդի հասցնելու նպատակադրմանը, հավելել է. «Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի ճանապարհին գտնվելը երկու երկրի առևտրային հարաբերությունների ամրապնդման համար լուսավոր հեռանկար է ստեղծում»:

Իրանի ԱԽ քարտուղարը, ընդգծելով, որ տարածաշրջանում լարվածությունը որևէ մեկի օգտին չէ, հավելել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն լարվածություն առաջացնող գործողություն է, որը բխում է այն դերակատարների շահերից, որոնք դեմ են տարածաշրջանի անվտանգության և կայունությանը։ Շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերները լուծելու  կոշտ մոտեցումներին»։ Շամխանին, նշելով, որ Հարավային Կովկասում իրավիճակը զգայուն է, հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ինքնազսպվածությամբ կարգավորել և լուծել լարվածությունը:

Թեմայի այլ նորություններ