Կայացել է հանդիպում-քննարկում կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Կայացել է հանդիպում-քննարկում կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Կայացել է հանդիպում-քննարկում կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մարտի 24-ին էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` կոշիկի և կաշվե արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին, նախանշել դրանց լուծման ուղիները և ոլորտի զարգացման հնարավորությունները:

Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ  էկոնոմիկայի նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի  նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին: Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

«Մեր նպատակն է  ունենալ  բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերություն, արտադրել այնպիսի արտադրանք, որը արտահանելի և մրցակցային կլինի արտաքին շուկաներում: Կարևոր է նաև շուկաների դիվերսիֆիկացումը` հումքի և վաճառքի շուկաների տեսանկյունից: Ռազմավարությամբ փորձելու ենք լուծել նաև այս 2 խնդիրը», - նշել է Ռաֆայել Գևորգյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված հումքի, սարքավորումների ներմուծման, հարկային արտոնությունների, կադրերի պահանջարկի, մասնագետների ուսուցման, տեղական արտադրության և արտահանման խթանման, աշխատատեղերի ավելացման հետ: Անդրադարձ է եղել պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին, ինչպես նաև ընկերություններին օժանդակությանը` տարբեր ցուցահանդեսների մասնակցության համար։

Ռաֆայել Գևորգյանը հանդիպման ավարտին ընդգծել է նախարարության պատրաստակամությունը` աջակցելու  ոլորտի զարգացմանը և հավաստիացրել, որ  հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները և բարձրացված խնդիրները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում:  Նա նաև նշել է, որ   մեկնարկային այս հանդիպմանը կհաջորդեն այլ հանդիպումներ, ինչպես նաև այցեր արտադրամասեր, որոնց ընթացքում հավաքագրված առաջարկները կօգտագործվեն մշակվող ռազմավարության մեջ:

Թեմայի այլ նորություններ