Ինչու Կոսովոն պետք է օգտվի փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Ինչու Կոսովոն պետք է օգտվի փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան

Ինչու Կոսովոն պետք է օգտվի փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան

Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Այսպիսի հռետորական հարց «Տելեգրամ»-ի իր ալիքում հնչեցրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Դա, անկասկած, նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում են ինքնորոշման իրենց իրավունքի համար, որոնց շարքում Արցախի բնիկ ժողովուրդը առաջնային դիրքերում է:

Ավելորդ է անգամ փաստարկներ բերել, թե տասնամյակների ընթացքում Արցախի հայությունն ինչպիսի ցեղասպան քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և մի շարք այլ գոյաբանական սպառնալիքներ, որոնց մասին են վկայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը:

Իսկ հիմա հռետորական հարցը՝ ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ: Չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չէր կատարում իր կանխարգելիչ պարտականությունները, ինչի հետևանքով տարբեր ժողովուրդներ ենթարկվում էին ցեղասպանության»,- նշել է Բեգլարյանը։

Թեմայի այլ նորություններ