ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նա կհանդիպի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ:

Այս մասին տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ։ Ինչպես արդեն ասացի, առաջին հանդիպումը կլինի ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ, ու նաև նախագահը կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին»,- ասել է Ուշակովը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-18-ը կմասնակցի Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին։

Թեմայի այլ նորություններ