ՀՀ նախագահը հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

ՀՀ նախագահը հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց:

Շնորհավորելով տոնի առթիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է.

«Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարևոր տոներից մեկի հետ: Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարևոր է, որ մենք մեր ավանդույթները, մեր սովորությունները չենք մոռանում, և այս գործում ձեր դերն ամենամեծն է: Դուք որպես ընտանիքի մայրեր այդ գործն անում եք լավագույնս և այդ ավանդույթները փոխանցում եք հետագա սերունդներին:

Դուք առանձնահատուկ նշանակություն և դեր ունեք մեր հայկական ընտանիքներում: Ի վերջո մենք միշտ ցանկանում ենք, որ ձեր ցանկությամբ որոշումներն ընդունվեն, որովհետև համոզված ենք, որ դրանք լավագույնն են, ուղղված են ընտանիքի ամրապնդմանը, երջանկությանը և երբևիցե չեն վնասի»:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Դուք այն բնագավառի ներկայացուցիչներն եք, որ մեզ առողջություն եք պարգևում: Հատկապես այս երկու տարվա ընթացքում՝ համավարակի, պատերազմի պայմաններում, դուք ահռելի մեծ ծանրաբեռնվածության աշխատանք եք կատարել: Մենք բոլորս ձեր հոգատարությունը զգացել ենք և մեծապես գնահատում ենք և՛ որպես Հայաստանի քաղաքացիներ, և՛ որպես պետություն»:

Ամփոփելով խոսքը նախագահ Խաչատուրյանը բոլորին մաղթել է աշխատանքային հաջողություններ, անձնական, ընտանեկան երջանկություն: «Կարծում եմ, որ մենք պետք է միշտ կարողանանք դժվարին իրավիճակները միասին հաղթահարենք: Դուք ապացուցել եք, որ մենք կարող ենք այդպես անել»:

Թեմայի այլ նորություններ