ՀՀ նախագահը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են կայունության ու խաղաղության հաստատումը տարածաշրջանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

ՀՀ նախագահը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են կայունության ու խաղաղության հաստատումը տարածաշրջանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին:

Հանրապետության նախագահը, ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը:

Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակի հանդիպումների ինտենսիվության պահպանումը, ինչը վկայում է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների հարաբերությունները մեծապես արժևորելու և փոխգործակցության օրակարգը մշտական ուշադրության ներքո պահելու մասին:

Հանրապետության նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը, նշել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Զրուցակիցներն ուրախությամբ փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Այս համատեքստւմ Վրաստանի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և ավելի կզարգանան:

Հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շրջանակում կարևորվել է հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանք նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ