Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» դաշինքից է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» դաշինքից է

Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» դաշինքից է

Ութերորդ գումարման Ազգային ժողովի երեք խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի պաշտոնի իրենց թեկնածուներին: ԱԺ առաջին նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց ՔՊ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուին: «ՔՊ-ն ԱԺ նախահագահի թեկնածու է առաջադրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,- ասաց նա:

«Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանը հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրում Մխիթար Զաքարյանին:

«Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանն էլ հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնին է ներկայացվում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը:

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը, թեկնածուին ներկայացնելիս, իր ելույթում ասաց. «Խմբակցությունը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ոչ միայն այն պատճառով, որ մենք այսօր այս պահին ունենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված իրավունքի հիմնարար ոտնահարման փաստ՝ առ այն, որ Զաքարյանը, ընտրված լինելով ԱԺ պատգամավոր, այսօր բացակայում է այս դահլիճից՝ ոչ իր կամքով, այլ գտնվում է ապօրինի անազատության մեջ»:

Նա հավելեց, որ հետևողականորեն պայքարելու են իրենց ընկերների ազատության համար:

ԱԺ նախագահ ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մինասյանը շեշտեց, որ գործ ունեն մի անձի հետ, որ Արցախի պատերազմի առաջին օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին գծում:

Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով  (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Թեմայի այլ նորություններ