Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում. ՀՀ նախագահը ընդունել է Քրիստինե Վայգանդին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում. ՀՀ նախագահը ընդունել է Քրիստինե Վայգանդին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում:

Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման:

Թեմայի այլ նորություններ