Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բլինքենի մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բլինքենի մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բլինքենի մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի Առլինգտոնում (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, հայտնում է պետքարտուղարությունը:

Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի շենքում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման՝ պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին՝ դրանք համարելով երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհը:

Նշենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում արդեն կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Կայացել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Թեմայի այլ նորություններ