Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին կձևավորվի տեղեկատվական բազա
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին կձևավորվի տեղեկատվական բազա

Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին կձևավորվի տեղեկատվական բազա

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացրել է Կառավարության ներկայացուցիչը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցը քննարկելու ժամանակ:

Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձման նպատակով յուրաքանչյուր կողմ ապահովելու է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձևավորումը և պահպանությունը:

Այդ բազայում պետք է ներառված լինեն նաև տեղեկություններ հաշվառումից հանված, պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին:

Առաջարկվող փոփոխություններով կակտիվանա իրավասու մարմինների միջև փոխգործակցությունը: Կողմերից որևէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին:

Փոփոխություններով սահմանվում են նաև տվյալների բազաներից տեղեկություններ ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:

Նշենք, որ տվյալ արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև:

Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարևորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Թեմայի այլ նորություններ