Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը. Մակրոնը՝ նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը. Մակրոնը՝ նախագահին

Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը. Մակրոնը՝ նախագահին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Ուղերձում մասնավորապես նշվում է.
 
«Այսօր ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունը պարտավորեցնում է շարունակել պայքարն ատելության և բռնության դեմ, ինչպես, ցավալիորեն, այդ մասին մեզ հիշեցնում են եվրոպական մայրցամաքում ներկայումս ծավալվող իրադարձությունները: Ահա թե ինչու 2019 թ. հանրապետական օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
 
Այս արժանահիշատակ ամսաթիվը նաև հիշեցնում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը և ոմանց երբեմն զոհողության հասնող հանձնառությունը՝ ի սպաս բոլորի:
 
Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը: Հանուն արդարության և պատմական ճշմարտության՝ այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է:
 
Ահա թե ինչու Ցեղասպանության ժխտումը պետք է անխոնջ կանխել մասնավորապես դպրոցական միջավայրում: Եվրոպական մակարդակով մշակում ենք իրավական գործիքներ՝ համացանցում զսպելու ատելության խոսքը: Եվրոպական միության խորհրդում մեր նախագահությունը հնարավորություն է մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտին հասցնելու թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը:
 
Ոգեկոչման այս տխուր օրը մենք նայում ենք նաև դեպի ապագան: Այս օրը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, որի վառ ապացույցն է Ծիծեռնակաբերդում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրը:
 
Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան կշարունակի լինել Հայաստանի կողքին՝ սատարելու վերջինիս ժողովրդավարական գործընթացին և տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին: Դուք լավ գիտեք, թե որքան եմ կարևորում բոլոր մակարդակներում մեր կապերի ամրապնդումը»:
 

Թեմայի այլ նորություններ