Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է. Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է. Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է. Կարեն Գիլոյանը դիմավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, նրանց ընկերներն ու հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Արսեն Հարությունյանի կայուն արդյունքն ուրախացնող է. «Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը լուրջ նվաճում է, ինքն էլ դառնում է քաշի առաջատարը: Եթե աշխարհի առաջնությունում էլ այսպիսի արդյունք ցույց տա, ապա մենք արդեն շատ վստահ հայացքով կնայենք դեպի օլիմպիական խաղեր»:

Ըստ Կարեն Գիլոյանի՝ Եվրոպայի առաջնությունում թիմային 4-րդ հորիզոնականը գոհացնող արդյունք է, բայց մեդալների թիվը կարող էր ավելին լինել. «Կարծում եմ՝ մեկ բրոնզ ավելի պետք է ունենայինք: Կարող էինք նաև ևս երկու չեմպիոն ունենալ: Ամեն դեպքում թիմային 4-րդ հորիզոնականը բավականին լավ ու գոհացնող արդյունք է»:

Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նշում է՝ սա իր մարզիչների, ընկերների, հարազատների և առհասարակ բոլորիս հաղթանակն է. «Դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»:

Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել այս տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ չլսված ու չտեսնված է՝ ինչպես ենք ընդամենը 30 ըմբիշից թիմ հավաքում ու մասնակցում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին. «Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանն ասում է՝ բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։ Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել, և ընդգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածքով, դաստիարակությամբ և թիմային ոգով։ Անխոս, այս ամենը շատ հաճելի է»:

ԿԳՄՍՆ-ից հիշեցնում  են՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցել է 7 մարզիկով: Մեր ընտրանու կազմում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ): Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում Արման Անդրեասյանը գոտեմարտել էր վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել: 23-ամյա ըմբիշը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել: 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում էլ Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Ստեչելի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Թեմայի այլ նորություններ