Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։

Ermenihaber-ի փոխանցմամբ, գրառման մեջ Չավուշօղլուն նշել է.

«Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։

Ճիշտ է։

Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, որ նույն մարդիկ #1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր, օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։

Բայդենը խոսել է նաև հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին՝ նշելով, որ դրա շնորհիվ Ցեղասպանությունը վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական է տրամադրված՝ վերականգնելու իր համայնքը, մշակույթը և դա ստիպված է անելլ հաճախ՝ այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Թեմայի այլ նորություններ