Ցեղասպանությունը մի ողջ ժողովրդի բնաջնջման կանխամտածված փորձ էր. Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Ցեղասպանությունը մի ողջ ժողովրդի բնաջնջման կանխամտածված փորձ էր. Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցություն

Ցեղասպանությունը մի ողջ ժողովրդի բնաջնջման կանխամտածված փորձ էր. Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցություն

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։

Կուսակցությունը նշել է, որ երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն անսահման դաժանության և բարբարոսության դրսևորում է:
 

«1915 թվականի Ցեղասպանությունը մի ողջ ժողովրդի բնաջնջման կանխամտածված փորձ էր: Այն մեկնարկեց 250 հայ մտավորականների սպանդով, հետո շարունակվեց: Կասկածից վեր է, որ երիտթուրքերը կիրառեցին էթնիկ զտումների մեթոդաբանությունը՝ սպանելով ավելի քան 1,5 միլիոն հայ: Թուրքիան այսօր էլ, Ցեղասպանությունից 107 տարի անց, չի ընդունում, որ Ցեղասպանություն է իրագործել՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին ապացուցելով, որ չի մերժում էթնիկ զտումների մեթոդաբանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ հարգում է երիտթուրքերի կողմից վայրագությունների ենթարկված զոհերի հիշատակը և հայտնում, որ կանգնած է Հայաստանի ժողովրդի, հայ ազգի և հատկապես կիպրահայության կողքին՝ իրենց նահատակների արդարացման համար մղվող պայքարում:

Թեմայի այլ նորություններ