Բրիտանացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելն ու անցյալից դասեր քաղելը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Բրիտանացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելն ու անցյալից դասեր քաղելը

Բրիտանացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելն ու անցյալից դասեր քաղելը

Կարևոր է կրթել մարդկությանն այն սարսափների մասին, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ ապագայում դրա կրկնությունը կանխելու համար։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասաց Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Վերջինիս ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի սկզբին Հայաստանում էր։

Լոութընը նշեց, որ մեծապես տպավորված էր Հայաստան կատարած այցով։ «Ամենահուզիչ հատվածներից մեկն այցն էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցի մեր խորհրդարանական խմբի անունից։

Հայոց ցեղասպանությունն ավելի քան 100 տարի առաջ տեղի է ունեցել Եվրոպայի հեռավոր անկյունում։ Իսկապես կարևոր է, որ չմոռանանք այդ իրադարձությունները։ Կարևոր է կրթել աշխարհին և տեղեկացնել այն սարսափների մասին, որ տեղի են ունեցել այդքան տարի առաջ։ Ամենակարևորը, մենք պետք է դասեր քաղենք անցյալից՝ վստահեցնելու, որ անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն»,- ասաց բրիտանացի խորհրդարանականը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե քանի տարի առաջ կամ Եվրոպայի հեռավոր որ անկյունում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը՝ դա պատմության կարևոր դասեր է։  «Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ համոզված լինելու, որ այս երկրում հասարակությունը կրթված է և տեղյակ Հայոց ցեղասպանության սարսափների վերաբերյալ։ Մենք դասեր ենք քաղում դրանցից և պայքարում միասին, որպեսզի զոհերը և նրանց ընտանիքները արդարություն գտնեն։ Պետք է անենք հնարավոր ամեն բան, որ այդ սարսափները նորից չկրկնվեն»,- եզրափակեց Թիմ Լոութընը։

Թեմայի այլ նորություններ