Արաբկիրի թաղապետը Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    72%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    68%
    3 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    67%
    9 կմ/ժ
  • Արարատ 26°C
    45%
    8 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    63%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.9005
  • Ռուբլի = 4.3919
  • Դոլար = 388.01

Արաբկիրի թաղապետը Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն

Արաբկիրի թաղապետը Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջը:

«Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան, 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։

Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Արաբկիր վարչական շրջանում նման խնդիր առաջացել էր նաև ‹‹Նոր Արաբկիր›› զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ:

Թեմայի այլ նորություններ