Անցյալի սխալների ճանաչումն օգնում է կառուցել ավելի լավ ապագա. իտալացի պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Անցյալի սխալների ճանաչումն օգնում է կառուցել ավելի լավ ապագա. իտալացի պատգամավոր

Անցյալի սխալների ճանաչումն օգնում է կառուցել ավելի լավ ապագա. իտալացի պատգամավոր

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, Լեգա կուսակցության անդամ Ջուլիո Չենտեմերոն կարծում է, որ եկել է ժամանակը, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ։

«Անցյալի սխալների ճանաչումն օգնում է կառուցել ավելի լավ ապագա։ Ես ծագում եմ մի երկրից, որտեղ ֆաշիզմի ժամանակահատվածում Հոլոքոստ, և շատ այլ հանցագործություններ իրականացվեցին։ Մենք չենք մերժում դրանք, մենք ճանաչում ենք սեփական սխալները, դրանք մեր հավաքական հիշողության մաս են կազմում, որպեսզի ապագայում այլևս երբեք չկրկնվեն», - «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Չենտեմերոն։

Խոսելով միջազգային հանրության անելիքների մասին՝ պատգամավորը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել պատմական ճշմարտության ու խոսքի ազատության մշակույթ։

Նրա խոսքով՝թուրքական հասարակությունը, որի զգալի թվով անդամներ այսօր ճանաչում են Ցեղասպանությունը, պատրաստ է առերեսման։ «Միջազգային հանրությունը պետք է շարունակի խոսել Ցեղասպանության մասին և մի օր թուրքական կառույցները ևս կառերեսվեն ճշմարտությանը»,- ասաց Չենտեմերոն։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչի ականատեսը եղանք Արցախում։ Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմում ադրբեջանական բանակի կողմից իրականացված խոշտանգումներին ու սպանություններին՝ այդ թվում և ռազմագերիների ու խաղաղ բնակչության շրջանում, իտալացի պատգամավորը նշեց.

«Կարծում եմ՝ համավարակն ու մյուս գործոնները շեղեցին միջազգային հանրության ուշադրությունը, ինչի պատճառով բավարար ուշադրություն չդարձվեց այն ողբերգությանը, որին բոլորս ականատես եղանք։ Միջազգային արդարադատությունը պետք է ոչ մի հանցանք անպատիժ չթողնի, այլապես նոր հանցագործությունները նորից ու նորից կկրկնվեն»։

Թեմայի այլ նորություններ