Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է նման հանցագործությունները կանխելու համար. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Միցոտակիսն իր ուղերձում նշել է.

«107 տարի է անցել Հայոց Ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունն ենՀայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններումԱյս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թմայիսի 24-ի ՖրանսիայիՌուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էրորտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:  Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվելճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններովօրենքներովբանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Թեմայի այլ նորություններ