«Ժողովուրդ». «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացահայտվել են չարաշահումներ 
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    30 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    89%
    5 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Ժողովուրդ». «Հայաստան» համահայկական հիմնադրամում բացահայտվել են չարաշահումներ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են:

«Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015 թ.-ի ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ: Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով, հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով: «Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է:

Հաշվեքննիչ պալատից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առաջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերեւույթ հատկանիշներ կան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Թեմայի այլ նորություններ