Բագրատ արքեպիսկոպոսը նախընտրական քարոզարշավ է անո՞ւմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    83%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Բագրատ արքեպիսկոպոսը նախընտրական քարոզարշավ է անո՞ւմ

Բագրատ արքեպիսկոպոսը նախընտրական քարոզարշավ է անո՞ւմ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է գնալ մարզեր, համայնքներ, հանդիպել մարդկանց հետ, զրուցել: Երեկ Բագրատ սրբազանն ու իր համախոհներն այցելել են Երևանի Ավան թաղամաս, շրջել Ծարավ աղբյուրի միկրոթաղամասում, որտեղ մեծ թվով լրագրողներ, արվեստագետներ են ապրում: Սրբազանը մեկ-մեկուկես ժամ շրջել է թաղամասում, նկարվել երեխաների հետ, պատասխանել մեծահասակների հարցերին: Նրան է միացել երգչուհի Ալլա Լևոնյանը, ով նույնպես այդ թաղամասում է ապրում:

Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, և դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում: Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, իրենք ընդամենը իրազեկում են բնակչությանը, թե ինչ վտանգներ են սպասվում մեր երկրին առաջիկայում»:

Թեմայի այլ նորություններ