Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    38%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 33°C
    30%
    32 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին

Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին գործողությունների մեջ ներգրավելը: Հենց այդ նպատակով էլ Բագրատ Սրբազանը, մարզեր այցերին զուգահեռ, այս օրերին փակ հանդիպումներ է ունենում դասախոսների, մշակույթի եւ այլ ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի սեպտեմբերից շարժումը ավելի ընդլայնվի և զուտ քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական: Դե իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների եւ փորձագետների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում:

Նշենք, որ սեպտեմբերից, հանրահավաքներին եւ ակցիաներին զուգահեռ, ԱԺ նիստերը նույնպես սկսվում են, եւ քաղաքական թեժ մթնոլորտը առաջիկայում ապահովված կլինի»:

«Հրապարակ» թերթն էլ հայտնում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի վերջին հանդիպումից 2 շաբաթ է անցել, սակայն, խոստման համաձայն, դեռ նոր հավաք չեն նախաձեռնել, որի ժամանակ պետք է ձևավորեին շարժման համակարգող խորհրդին կից խորհրդատվական մարմին՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված կլինեին շարժման աջակից քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները եւ իրենց խորհուրդներով կօժանդակեին շարժմանը։

Բանն այն է, որ 2 շաբաթ առաջվա հանդիպման ժամանակ որոշ գործիչներ ըմբոստացել են քաղաքական խորհրդի ձեւավորման առաջարկին, դժգոհել, որ շարժումը չունի հստակ տեսլական։

«Ի սկզբանե հայտարարել էր իմպիչմենթի մասին, սակայն կյանքի չկոչեց, ուստի պետք է սրբազանը փակագծերը բացի՝ որն է շարժման նպատակը, քայլերի ինչ հաջորդականությամբ է տեսնում իշխանափոխությունը: Ասել են, որ երբ առաջնորդը ներկայացնի քաղաքական հստակ պլատֆորմ, այն ժամանակ էլ քաղաքական ուժերը պատասխանատվություն կստանձնեն՝ թեկուզ խորհրդատվական կարգով շարժման որոշումներին մասնակցելու համար։ Արդեն շաբաթը լրացել է, սակայն շարժման համակարգողները դեռ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին նոր հանդիպման չեն հրավիրել։ Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում, գուցե առաջիկա շաբաթներին բավարարվեն միայն մարզային այցերով եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում մինի հավաքներով։ Իսկ ավելի ակտիվ պրոցես սկսեն արդեն աշնան շեմին»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված թեման, կարծես, ուշագրավ շարունակություն է ստանում։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ արգելվել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը, որից հետո աշխատանքից ազատվել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, ի պատասխան նշյալ հաղորդման «անջատման» պահանջի, Միլիտոնյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ դա անել, սակայն պարզվել է, որ նման հնարավորություն կա, և Միլիտոնյանին պարտադրել են հրաժարականի դիմում գրել։ Ավելին, տեղեկություններ կան, որ կապի օպերատորների հետ աշխատանքներ են տարվում, որ տվյալ հաղորդաշարը հեռարձակող հեռուստաընկերությունը նրանց հեռուստացանցում առայժմ ցուցադրվի միայն թվային մուլտիպլեքսի բլոկում, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են: Բանն այն է, որ վերոնշյալ որոշումը չի կարող տարածվել հեռարձակող օպերատորների վրա։ Սրանով, սակայն, իշխանությունները չեն սահմանափակվելու:

Թերթի տեղեկություններով, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնականապես որոշվելու է հանրային մուլտիպլեքսում ռուսական երկու ալիքի հեռարձակումը դադարեցնելու հարցը, որի հետ կապված հիմա համապատասխան փաստաթղթերն են պատրաստում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները ներկայում քննարկում են՝ կա՞ն, արդյոք, հնարավորություններ, որպեսզի ընդհանրապես ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը արգելվի նաև օպերատորների ցանցում: Սա, սակայն, չափազանց խնդրահարույց է, քանի որ այն կլինի ՀՀ քաղաքացիների՝ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու իրավունքի շատ լուրջ խախտում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն և Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։

Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսևորել, քանի որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։

Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, և հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե` եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի:

Ապա հայտարարել է, որ առաջիկայում, հենց միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար, ինքն ակտիվ քայլեր է անելու: Ներկաները հասկացել են, որ Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել»:

Թեմայի այլ նորություններ