Դրսևորեք ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ օլիմպիականներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    83%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Դրսևորեք ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ օլիմպիականներին

Դրսևորեք ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ օլիմպիականներին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ․

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը.

Սիրելի’ մարզիկներ, մարզիչներ,

Փարիզ 2024 –ին դուք եք Հայաստանի դեսպանները օլիմպիական աշխարհում: Ձեզնից ոմանց համար սա առաջին օլիմպիադան է, մյուսներն արդեն այս պատասխանատու մրցումներին հանդես գալու փորձ ունեն: Գիտեմ, սակայն, որ ամեն օլիմպիադա առաջինն է և յուրահատուկ յուրաքանչյուր մարզիկի կյանքում, անգամ՝ բազմափորձ մարզիկների: Ամեն անգամ դրվում են նոր նպատակներ ու նշաձողեր:

Այս անգամ ձեր մրցելույթները հատկապե’ս կարևոր են, քանի որ Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ, անհրաժեշտ է զգալ հաղթանակի բերած ուրախությունը: Դուք կարող եք իրական նվեր պարգևել մեր ժողովրդին, մեր երկրին: Ճանաչելով ձեր մարզական և մարդկային հատկանիշները, ձեր որակները, վստահ եմ, որ ունեք բոլոր հնարավորությունները՝ մեդալներով վերադառնալու:
Իմ խնդրանք – հորդորն է դրսևորել ձեր կարողությունները հարյուր տոկոսով, անմնացորդ, քանի որ այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է:

Սիրելի’ մարզիչներ, բազմապատկեք ձեր կամքը, հմտությունը և համբերությունն՝ ի նպաստ մեր մարզիկների լավագույն որակների դրսևորման:

Հաջողություն բոլորիս։

Աստված մեզ պահապան:

Թեմայի այլ նորություններ