ՄԻՊ-ը՝ մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    83%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՄԻՊ-ը՝ մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու մասին

ՄԻՊ-ը՝ մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու մասին

Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:

ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է կատարվածին և հայտարարություն տարածել.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»։

Թեմայի այլ նորություններ